Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
 
Գտնված գրանցումների քանակը` 8
Խաղահրապարակ   Գոռ Խաչատրյան   04 մարտ 2024 Կենտրոն 51 շինության հարակից հատվածում կա 2 հարթ հողածածկ մակերես` 15մx25մ և 10մx25մ չափերով: Բարենպաստ եղանակների մեկնարկին պես մոտակա շենքերի երեխաները այստեղ են, իրենց նախաձեռնությամբ տեղադրում են քարե «դարպասներ» և մեկնարկում ֆուտբոլային խանդավառությունը: Բացի ֆուտբոլից կազմակերպվում են նաև բակային այլ խաղեր: Առաջարկում եմ 15մx25մ տարածքում իրականացնել բարեկարգման աշխատանքներ, տեղադրել դարպասներ, պաշտպանիչ ցանցեր, լուսավորություն, տեղադրել նստարաններ, իսկ 10մx25մ տարածքում ստեղծել բասկետբոլի և վոլեյբոլի զոնա: Սա իրական ուրախություն կլինի հրաշք փոքրիկների համար, ովքեր վիրտուալ խաղերը փոխարինում են բակային հանդիպումներով: Ցանկանում եմ նշել, որ սա հենց փոքրիկների գաղափարն է, քանի որ, իրենք ինքնակազմակերպված այն ամեն տարի իրականացնում են, իսկ համայնքային միջամտությունը կբարձրացնի երեխաների մոտիվացիոն հավատը սեփական ուժերի նկատմամբ: Կհասկանան, որ իրենց ստեղծած գաղափարները և նախագծերը նկատում են մեծերը և կյանք տալիս:
0 404
Այլ
«Օդապարիկների կայարան»   Ջանիկ Վարդանյան   01 մարտ 2024 Շատերը գիտեն մեր համայնքի գեղեցկության մասին, հատկապես, երբ վերևից ենք նայում քաղաքին։ Բազում ֆոտոներ և հոլովակներ կան, որտեղ քաղաքը իրոք փայլում է իր տեսքով: Իսկ ին՞չ, եթե այդ տեսարանը դարձնենք հասանելի բոլորիս, որ ոչ թե հատուկ տեխնիկայի միջոցով, այլ մարդն իր աչքերով տեսներ այդ հրաշքը ՝ «քաղաքը վերևից»: Այս հրաշալի նախագիծը տարբեր Եվրոպական քաղաքներում իր նախադեպը ունեցել է, փորձարկվել է նաև Երևանում, ուստի հաշվի առնելով նաև այս փորձը առաջարկում եմ կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակի հարակից հատվածում ստեղծել «օդապարիկների կայարան» և տալ հնարավորություն համաքաղաքացիներին և քաղաք այցելած հյուրերին քաղաքը դիտել օդապարիկից: Այն միանշանակ մեծ աշխուժություն կբերի քաղաք, շատերը հենց միայն օդապարիկով զբոսանքի համար կայցելեն մեր համայնք, իսկ համայնքը իր ողջ հմայքով տարվա բոլոր եղանակներին կհիացնի իր այցելուներին: ՏԻՄ օրենքը (հոդված 52) թույլ է տալիս ձեռնարկատիրական գործունեություն, սա հնարավոր կդարձնի «Օդապարիկների կայարանի» կայուն աշխատանքը, այն կլինի վճարովի ծառայություն, իսկ հավաքված գումարները կուղղվեն նախագծի բնականոն գործունեության ապահովմանը: Միայն պատկերացնելն արդեն հրաշալի է, ողջ համացանցը կծածկվի Հրազդանյան ֆոտոներով, լուրերով, կգրավենք բազում ներդրողների ուշադրությունը, բոլորը կխոսեն մեր համայնքի մասին:
0 77
Զբոսաշրջություն
Հրազդան համայնքի առաջին մոդուլային գրադարանը   Սիլվա Սարգսյան   01 մարտ 2024 Սոլակի համայնքային գրադարանը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում և՛ Հայաստանի Ազգային գրադարանի, և՛ Կոտայքի մարզային գրադարանի կողմից: Հաճախակի մեր գրադարան են այցելում իրենց աշխատակիցները և բարձր են գնահատում կատարված աշխատանքները: Մշտապես գրքեր ենք ստանում Կոտայքի մարզային գրադարանի, Հայաստանի ազգային գրադարանի, անհատների, հեղինակների կողմից (այժմ գրադարանում առկա է շուրջ 9300 միավոր գիրք, գրադարանային ֆոնդը ամեն տարի ավելանում է մոտ 400-500 միավոր գրքով): ՀՀ նախագահի կողմից սույն թվականի փետրվարի 19-ին Կոտայքի մարզից միայն Սոլակի համայնքային գրադարանը ստացավ 50 միավոր գիրք՝ գիրք նվիրելու օրվա առթիվ: Նման բարձրաստիճան հյուրերին անհրաժեշտություն է առաջանում դիմավորելու ավելի բարեկարգ տարածքում: Այս ծրագիրը հնարավորություն կտա ստեղծելու Հանրապետությունում միակ և առաջին մոդուլային, համայնքային գրադարանը , որից օրինակ կվերցնեն նաև այլ համայնքային գրադարաններ: Հատկապես վերջին տարիների ընթացքում մեր գրադարանը նոր շունչ է ստացել՝ նորովի են անցկացվում միջոցառումները (գրական երեկոներ, քննարկումներ, ցերեկույթներ, ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպումներ և այլն): Ամեն հնարավորն ու անհնարինն անում ենք մեր ընթերցողներին գոհացնելու համար: Նրանք վստահում են մեզ, և դա իհարկե պարտավորեցնող է: Դա է վկայում, որ գրադարանը 2023թ.-ի տվյալներով ունի 200-ից ավելի ընթերցող, որի թիվը տարեցտարի աճում է: Մեր երկրի բոլոր համայնքային գրադարաններում այսօր շատ վատ պայմաններ են, զգալի մասն այսօր վերածվել է արխիվի, որտեղ մարդիկ դեպքից դեպք են այցելում։ Գրադարանները ենթարկվել են ֆիզիկական մաշվածության, շենքերում անմխիթար պայմաններ են՝ փոշու ստվար շերտով ծածկված, ցրտի ու խոնավության բորբոսահոտից քայքայված պատեր, առաստաղ: Նշեմ, որ նախագիծն առաջնահերթ միտում ունի Հանրապետությունում դառնալ լավագույն տեխնոլոգիաներով հագեցած համայնքային գրադարանը, բարձրացնել ընթերցանության մակարդակը, երեխաների մոտ ձևավորել գեղագիտական ճաշակ: Ըստ հետազոտությունների՝ գրադարանային բարենպաստ միջավայրը խթանում է սովորողի, գրադարանից օգտվող անհատի ստեղծագործական-հետազոտական աշխատանքների իրականացմանը, գիտելիքների աճին, ինքնակրթությանը, բազմակողմանի զարգացմանը, ունեցած գիտելիքների պաշարն ավելացնելուն, անհրաժեշտ տեղեկատվությունն առավել արդյունավետ ստանալուն, դասերի ընթացքում ստացած գիտելիքները և առարկայական տեղեկատվությունը համալրելուն: Ծրագրի իրականացման արդյունքում գրադարանում կգործի մեդիագրադարան, որտեղ կտեղադրվեն թվայնացված, էլեկտրոնային գրքեր, այսինքն ընթերցողների պատվիրած գրքերը կթվայնացվեն՝ պահպանելով հեղինակային իրավունքները:  Սոլակ բնակավայրում ակտիվ երիտասարդները շատ են և չկա մի կենտրոն, որը կհամախմբի համայնքի ակտիվ երիտասարդներին, կհամակարգի նրանց գործունեությունը, կօգնի նրանց աճել, զարգանալ, ինքնակրթվել, ինչպես նաև միասին գործել հանուն համայնքի զարգացման։ Առաջարկում ենք գրադարանում ստեղծել երիտասարդական կենտրոն, որտեղ կիրականացվեն բազմաթիվ սեմինարներ, ծրագրեր և այլ միջոցառումներ: Այդ ամենին զուգահեռ կստեղծենք «Գրական ակումբ», որտեղ կիրականացվեն բազմապիսի հավաքույթներ, միջոցառումներ և կբացահայտենք երիտասարդ ստեղծագործողներին։ Հետևելով միջազգային փորձին՝ առաջարկում ենք գրադարանում հասանելի դարձնել հետևյալը. • Ժամանակակից լուծումներով վերանորոգում և կահավորում (աթոռներ, սեղաններ, պուֆիկներ և այլն), • Ինտերնետի / WiFi-ի հասանելիություն, • Ժամանակակից գրադարաններում առկա է տպիչ սարք, որի ձեռքբերումը հնարավորություն է տալիս վճարովի ծառայություն մատուցելու համայնքում, մենք ևս կարող ենք այդ փորձը կիրառել Սոլակի գրադարանում, ստացված գումարը կծառայի նոր գրքերի ձեռքբերմանը ( նշեմ, որ դա չի հակասում օրենքին և սահմանված է ՀՈԱԿ-ի Կանոնադրությամբ), • Բեմային անկյուն, որտեղ հեքիաթասացները, բանաստեղծները կիրականացնեն գրական քննարկումներ, գրքի շնորհանդեսներ, • Պրոյեկտոր՝ սեմինարների, միջոցառումների անցկացման, ֆիլմերի, մուլտֆիլմերի ցուցադրության, • Գրապահոցում տեղադրել օդափոխության համակարգ, որը պարտադիր պայման է գրադարաններում, • Ջեռուցող օդորակիչներ (կոնդիցիոներ), • Լամինատե հատակ (քիչ փոշի, մաքուր տարածք), • Լեդ լուսավորության անցկացում, • «Խոսող գրապահարաններ» . Յուրաքանչյուր գրապահարանի վրա ունենալ գրական ժանրերին բնորոշ թեմատիկ նկարներ, նաև QR կոդեր, որոնք սկանավորելիս կբացվի հետաքրքիր ինֆորմացիա գրական ժանրի մասին, • «Շնչող գրքեր գրապահարաններում». գրապահոցում կլինեն հատուկ բույսեր, որոնոցով կօդափոխվի տարածքը: Չնայած 21-րդ դարում արդեն գրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով, սակայն գրադարանները շարունակում են մնալ և համալրվել կենդանի գրքերով։ Գրադարանը ստեղծվեց առաջին գրքի հետ, դարերի ընթացքում տարաբնույթ փոփոխությունների ենթարկվեց: Այսօր ունենք այն, ինչ ունենք և պիտի լինի այնքան ժամանակ, որքան կլինի գիրքը՝ թղթային թե թվային, ավանդական թե էլեկտրոնային, կարևոր չէ:
0 204
Մշակույթ և ժառանգություն
Սահմանադրության հրապարակի բարեկարգում   Արման Հովսեփյան   26 փետրվար 2024 Ես՝ Արման Հովսեփյանս, դիմում եմ Ձեզ իմ և իմ մի խումբ ընկերներիս անունից։ Ընկերներ, ովքեր տարիներ շարունակ Հրազդան համայնքում զբաղվում են կամավորական աշխատանքներով, սիրում են իրենց քաղաքը, պատրաստ են իրենց ողջ ներուժը ներդնել համայնքային զարթոնքի կայացման գործում։ Յուրաքանչյուր քաղաք իր այցելուների մոտ առաջին տպավորությունն է թողում արտաքին տեսքով։ Մեր համայնքը ունի բավականաչափ ներուժ իր գեղեցկությամբ գայթակղելու համայնք այցելած հյուրերին։ Այդ գեղեցկության բաղադրիչներից մեկն է Կենտրոն թաղամասում գտնվող Սահմանադրության հրապարակը, որը տարվա յուրաքանչյուր եղանակի յուրօրինակ այցեքարտ է դառնում մեր քաղաքի համար։ Առաջարկում եմ իրականացնել Սահմանադրության հրապարակի բարեկարգում՝ մասնավորապես վերականգնել շատրվանների աշխատանքը, ավելացնել նստարանների և աղբամանների քանակը, կանաչ գոտին թարմացնել, իրականացնել հուշարձանի մաքրման աշխատանքներ։ Կարծում եմ այս միջոցառումների արդյունքում մեր համայնքը կունենա ավելի գեղեցիկ և հյուրընկալ տեսք։
0 14
Կանաչ քաղաք և բարեկարգում
«Հայկ Բարսեղյան» արվեստանոց   Գևորգ Եսայան   25 փետրվար 2024 Հրազդան համայնքը միշտ էլ հարուստ է եղել տաղանդաշատ և ինքնատիպ ոճով ստեղծագործողներով, սակայն պետք է նշել, որ արվեստագետներն իրենց կարողություններն առավելագույնս ի ցույց դնելու հնարավորություն չեն ունեցել։ Ցավով պետք է նշեմ, որ մեր համայնքի ամենավառ ու յուրահատուկ գույներից մեկը՝ Հայկ Բարսեղյանը, մինչ օրս ստեղծագործում է օր օրի վատթարացող պայմաններում։ Չնայած վատ պայմանները չեն խանգարում վարպետին ստեղծելու նմանը չունեցող կտավներ, բայց, որպես սրտացավ հասարակություն մենք պարտավոր ենք նրան աջակցել և ավելի հարմար պայմաններում ստեղծագործելու հնարավորություն ընձեռել։ Առաջարկում եմ Հրազդան համայնքի Կենտրոն 51ա հասցեում գտնվող համայնքային նշանակության տարածքը վերանորոգել և հատկացնել Հայկ Բարսեղյանին իր հետագա ստեղծագործական աշխատանքները այնտեղ շարունակելու համար։ Վերանորոգման աշխատանքներին ինքս պատրաստ եմ որպես կամավոր մասնակցել և վստահ եմ, որ համայնքի շատ երիտասարդներ նույնպես մեծ սիրով կլծվեն այդ անչափ կարևոր գործին։ Նախագծի բարեհաջող իրականացումը կարևոր է մեզանից յուրաքանչյուրի համար, քանի որ հրազդանյան մշակույթը լավագույնս ներկայացնելը կնպաստի նաև դեպի քաղաք մշակութասեր հասարակության հոսքին, ինչն էլ ավելի դրական ազդեցություն կունենա օր օրի զարգացող Հրազդանի համար։ Նախատեսվող տարածքը թեև տարիներ շարունակ լքված է, բայց գտնվում է բարվոք վիճակում։ Հաշվի առնելով նաև կամավորական ռեսուրսի առկայությունը հնարավորինս սեղմ ֆինանսական միջոցներով հնարավոր կլինի տարածքը վերածել արվեստանոցի։ Տարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն և իմ կարծիքով կարելի է պահպանել այդ կարգավիճակը։ Այսպիսով համայնքային ենթակառուցվածքների ցանկում կավելանա նաև Հայկ Բարսեղյանի արվեստանոցը, որը իր հերթին կարևոր երաշխիք է արվեստանոցի մշտական պահպանման համար։
0 404
Մշակույթ և ժառանգություն
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ (ՆԱԽԿԻՆ ՊԻՈՆԵՐ ՊԱԼԱՏ) ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ   Վանուհի Բարեղամյան   08 մայիս 2023 Առաջարկվում է Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի (նախկին պիոներ պալատ) պատուհանների փոխարինում` նոր, էներգախնայող պատուհաններով: Շենքում պարբերաբար իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, պայմանների բարելավման արդյունքում ավելացել են կենտրոն հաճախող երեխաների թիվը, և ի հաշիվ պահանջարկի ու երեխաների թվի աճի` բացվել են նոր խմբակներ: Հնամաշ պատուհանների փոխարինման արդյունքում շենքը կլինի ավելի հարմարավետ ու էներգախնայող:
0 2
Այլ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃԻ ԱԹՈՌՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ   Վանուհի Բարեղամյան   02 մայիս 2023 Առաջարկվում է Հրազդան համայնքի դրամատիկական թատրոնի դահլիճի աթոռները փոխարինել նոր և ավելի հարմարավետ աթոռներով: Թատրոնը կարող է ընդունել միաժամանակ 320-350 հանդիսատես, սակայն այս պահին դահլիճում առկա է 317 աթոռ: Գույքի փոխարինման արդյունքում հնարավորություն կունենանք ընդունել ավելի շատ հանդիսատես` բարձրացնելով թատրոնի դերն ու նշանակությունը ինչպես համայնքում, այնպես էլ համայնքից դուրս:
0 3
Մշակույթ և ժառանգություն
Հրազդան համայնքի թիվ 1 երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների իրականացում   Վանուհի Բարեղամյան   02 մայիս 2023 Հրազդան համայնքի թիվ 1 երաժշտական դպրոցը երկհարկանի է, հին, մաշված դռներով ու պատուհաններով, ջեռուցման համակարգի բացակայությամբ, որը նվազեցնում է սաների հաճախությունների, ինչպես նաև պարապմունքների արդյունավետության մակարդակը: Հանգամանքները հաշվի առնելով` նախատեսել էներգախնայող միջոցառումների իրականացման ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներ: Դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների շնորհիվ. • Հրազդան համայնքում կավելանա էներգախնայող ու հարմարավետ հաստատությունների թիվը: • Կնվազի սաների բացակայությունները: • Էներգախնայող միջոցառումների շնորհիվ կկրճատվեն ծախսերը: • Կբարձրանա աշակերտների երաժշտական կրթության մակարդակը, առաջադիմությունը: • Կառուցելով ջեռուցման նոր էներգախնայող համակարգ` կնվազեցվի ջերմոցային գազերի արտանետումների քանակը:
1 3
Այլ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner